
Մենք գիտենք` ովքեր են տերերը-8
ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանին դեռեւս այս տարվա օգոստոսին մեր հարցազրույցի ընթացքում հարց ուղղեցինք Երեւանի կանաչ տարածքների ոչնչացման մասին: Նա ասաց բառացիորեն հետեւյալը` «Ցավոք, դրանք մեզ չեն ենթարկվում»: Օղակաձեւ զբոսայգու այս հատվածում «Ջրահարս» անունով սրճարանն է: Այդ սրճարանը պատկանում է Մարիամ Գինոսյանին` Վարդան Այվազյանի կնոջը:
Իչպես արդեն հրապարակվել է մամուլում, հենց այս սրճարանի շրջակայքում են տնկվել Ջրվեժի արգելանոցից Վարդան Այվազյանի կարգադրությամբ հանված արծաթափայլ եղեւնիները: Այնպես որ, մայրաքաղաքի կանաչ գոտու վերացմանը մասնակից է նաեւ բնապահպանության նախարարը: Քաղաքակիրթ երկրներում նման փաստերի հրապարակումից հետո նախարարն անմիջապես հրաժարական է տալիս, հակառակ դեպքում հասարակությունն է պահանջում նրա հրաժարականը: Մեր երկրում նման փաստեր հրապարակելիս նախարարները հպարտանում են եւ գրգռում դեռեւս սրճարան չունեցող պաշտոնյաների ախորժակը:
Մեկնաբանել