HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարապետյանը հանձնարարել է վերանայել Կրթության ազգային ինստիտուտի գործառույթներն ու կառուցվածքը

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է կրթական համակարգին:

«Մենք չենք կարող ունենալ որակյալ կրթական համակարգ առանց բարձրորակ ուսուցիչների ու այսօրվա պահանջներին բավարարող բովանդակությամբ կրթական ծրագրերի: Այսօր, ցավոք, ունենք ուսուցիչների վերապատրաստումների ուղղակի ֆորմալ պրոցեսներ, երբ բովանդակային վերապատրաստումը հաճախ փոխարինվում է ուղղակի ֆիզիկապես ներկա լինելով: Ունենք դասագրքերի որակի, բովանդակության սուր խնդիր, որը բարձրաձայնվում է թե ծնողների, թե ուսուցիչների կողմից»,-ասել և Կարապետյանը` կրթության և գիտության նախարարին հանձնարարելով մեկամսյա ժամկետում մշակել ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի գործունեության բարելավման ծրագիր՝ կատարելով գործառույթների և կառուցվածքի համապարփակ վերանայում:

լուսանկարը` yerevan.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter