HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կհստակեցվեն ՍԴ դատավորին ներկայացվող պահանջները

Կառավարությունը հավանություն է տվել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:

Օրենսդրական այս նախաձեռնությամբ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքը կհամապատասխանեցվի 2015թ. խմբ. Սահմանադրության, ինչպես նաև միջազգային փաստաթղթերի պահանջներին` ապահովելով Սահմանադրության գերակայության և անմիջական գործողության համար անհրաժեշտ և բավարար իրավական նախադրյալներ:

Կառավարության պաշտոնական կայքի համաձայն` առաջարկվող փոփոխություններով, մասնավորապես, կապահովվի Սահմանադրական դատարանի` որպես սահմանադրական վերահսկողության մասնագիտացված մարմնի արդյունավետ գործունեությունը, կհստակեցվեն ՍԴ դատավորին ներկայացվող պահանջները, կստեղծվեն բավարար իրավական նախադրյալներ ժողովրդավարության ամրապնդման համար, իրավական համակարգում հնարավորինս կկանխարգելվեն և կբացառվեն հակասահմանադրական իրավիճակները, անհրաժեշտության դեպքում իրավական գործիքներով կապահովվի սահմանադրական մարմինների լիազորությունների թույլատրելի սահմանները և իշխանությունների տարանջատման սկզբունքի երաշխավորումը, կբարելավվեն Սահմանադրությամբ ամրագրված` մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության գործող կառուցակարգերը: 

Գործադիրը հավանություն է տվել նաև «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը մշակվել է` հիմք ընդունելով պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու համար պետական պաշտոն զբաղեցնող անձանց տրվող հավելումները դադարեցնելու և աշխատանքային պայմանագրերում որպես պարտականություն ներառելու վերաբերյալ ՀՀ վարչապետի 2016թ. համապատասխան հանձնարարականը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter