HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: 

Կառավարության պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ քննարկվել են հայ-իրանական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր և կարևորվել առևտրատնտեսական փոխգործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը: Կողմերը համոզմունք են հայտնել, որ դրան էապես կնպաստեն Մեղրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման ու Հայաստանում «Հալալ» սննդամթերքի գրասենյակ հիմնելու ծրագրերը:

ՀՀ վարչապետը և Իրանի դեսպանն անդրադարձ են կատարել համատեղ ներդրումային ծրագրերի ընթացքին, էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, ավիափոխադրումների, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնմանն ուղղված մի շարք հարցերի: 

Կարեն Կարապետյանը և Սեյեդ Քազեմ Սաջադին ընդգծել են Հայաստանի ու Իրանի շահագրգռվածությունը բազմակողմ կապերի զարգացման ու էլ ավելի խորացման գործում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter