Պաշտպանության նախարարի այցը կխթանի հայ-իրանական համագործակցությունը պաշտպանական ոլորտում
Իրանի Իսլամական Հանրապետություն պաշտոնական այցի վերջին օրը Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է բանակի թիկունքային ապահովմամբ զբաղվող «Էթկա» ընկերությունում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ, մասնավորապես՝ տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Վիգեն Սարգսյանն ու Ալի Ակբար Վելայաթին համակարծիք են եղել, որ լարվածության նոր օջախների ձևավորումը լրջորեն վնասելու է տարածաշրջանային անվտանգությունը, ուստի անհրաժեշտ է համադրել ջանքերը՝ ահաբեկչության և ծայրահեղականության տարածումը կանխելու նպատակով։
Անդրադարձ է կատարվել նաև արցախյան հիմնախնդրին։ Զրուցակիցներն ընդգծել են, որ խնդիրը չունի ռազմական լուծում և կարգավորման կարելի է հասնել բացառապես քաղաքական ճանապարհով։
Փետրվարի 2-ի երեկոյան հայկական պատվիրակությունը վերադարձել է Երևան։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել