HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փակ են Բերդ - Ճամբարակ և Աբովյան - Ջրաբեր ճանապարհները

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  փետրվարի  3-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Բերդ - Ճամբարակ և Աբովյան - Ջրաբեր հանրապետական նշանակության ճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:

Սևանի, Գավառի, Դիլիջանի, Գուգարքի, Աշոցքի, Վայքի, Գորիսի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ - տեղ մերկասառույց է:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter