HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ. «Օտարերկրյա քաղաքացիներին վերադարձված ԱԱՀ-ն 2016 թվականին էականորեն ավելացել է»

2016 թվականին Հայաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիներին ավելացված արժեքի հարկի վերադարձի հարկային հաշիվներով (Tax free) վերադարձվել է շուրջ 464 միլիոն դրամ, ինչը մոտ 123 մլն դրամով գերազանցել է 2015 թվականի ցուցանիշը: Այս մասին հայտնում է Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

«Tax free» համակարգի ներդրման ժամանակահատվածից՝ 2014 թվականից մինչ օրս 10 000-ից ավելի դեպքով արտոնությունից օգտվողներին է վերադարձվել շուրջ 1 մլրդ դրամ գումար:

Կառավարության որոշմամբ 2017 թվականի հունվարի 1-ից օտարերկրյա անձանց կողմից ավելացված արժեքի հարկի գումարները հետ ստանալու համար նախատեսված ԱԱՀ վերադարձի հաշվով ձեռք բերված ապրանքների արժեքի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) շեմը 100.000 դրամի փոխարեն սահմանվել է 50.000 դրամ` նպատակ ունենալով խթանելու վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարի ավելացմանն ու մանրածախ առևտրի ոլորտի աշխուժացմանը:

Հայաստանում ձեռք բերված ապրանքների համար վճարված ԱԱՀ-ն օտարերկրյա քաղաքացիներին է վերադարձվում մեր երկրից մեկնելիս:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter