HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

2016-ի դեկտեմբերին աճել են միջազգային վարկերով կատարված շինարարության ծավալները

Համաձայն ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկատվության՝ 2016-ի դեկտեմբեր ամսին հանրապետությունում կատարվել է 77 մլրդ դրամի շինարարություն։ Այդ ամիս կատարված շինարարությունը, համեմատած 2015-ի նույն ամսվա հետ, կրճատվել է 11 %-ով։
Հանրապետությունում շինաշխատանքներ առավել շատ կատարվել են կազմակերպությունների, այնուհետ՝ բնակչության միջոցների հաշվին, որին հաջորդել է միջազգային վարկերով կատարված շինարարությունը։

Վարկային միջոցներով կատարված շինարարություն

2016-ի դեկտեմբերին Հայաստանում միջազգային վարկային միջոցներով կատարվել է 11 մլրդ դրամի շինարարություն, որը ընդհանուր շինարարության ամբողջ ծավալի գրեթե 15%-ն է կազմում։ Համեմատած 2015-ի դեկտեմբերի հետ՝ չնայած նվազել են շինարարությանը հատկացված ֆինանսական միջոցների ծավալները, ամենամեծ ծավալով՝ 35 %-ով, աճել է միջազգային վարկերի հաշվին կատարված շինարարությունը։

Միջազգային վարկային միջոցներով կատարված շինարարության գումարների գրեթե 50 %-ը հատկացրել է Համաշխարհային բանկը, ապա՝ Ասիական զարգացման բանկը։

Ի դեպ, պաշտոնական տվյալներով՝ 2016-ի դեկտեմբերին, համեմատած 2015-ի նույն ամսվա հետ, միջազգային այս բանկերից շինարարական աշխատանքների համար ավելի շատ գումար է հատկացվել։

Շինարարությունը՝ ըստ տեսակների

ԱՎԾ-ի առանձնացված տվյալները փաստում են՝ Հայաստանում դեկտեմբեր ամսին ամենաշատը կատարվել է անշարժ գույքի հետ կապված շինարարություն. այն կազմել է 26%, դրան հաջորդել է հանքագործական արդյունաբերության և բաց հանքերի շահագործմանն առնչվող շինարարությունը, ապա՝ տրանսպորտի հետ կապված շինարարությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter