HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Դեկտեմբերին արձանագրվել է 2016-ի ամենաբարձր միջին ամսական աշխատավարձը՝ մոտ 222 000 դրամ

2016-ին միջին ամսական ամենաբարձր աշխատավարձը գրանցվել է դեկտեմբերին։ Համաձայն ազգային վիճակագրության ծառայության՝ այն կազմել է մոտ  222 000 դրամ, իսկ ամենացածր աշխատավարձը արձանագրվել է հունվարին՝ 177 հազար դրամ։

Տարվա մնացած ամիսներին միջին աշխատավարձը մեծամասամբ տատանվել է 180 հազար դրամի սահմաններում։

Եթե 2016-ի միջին ամսական աշխատավարձը համեմատենք 2015-ի հետ, ապա կարձանագրենք, որ տարվա որոշ ամիսների աշխատավարձը աճել է, որոշ ամիսների՝ նվազել։

Պետական և ոչ պետական աշխատավարձերը

Ինչպես 2015-ին, այնպես էլ 2016-ին ոչ պետական և պետական աշխատավարձերը միմյանցից զգալիորեն տարբերվել են. ոչ պետական աշխատավարձը պետականին գերազանցել է 50-70 հազար դրամով։

ԱՎԾ-ն նաև առանձնացրել է մարզերի և Երևանի նոյեմբեր ամսվա միջին ամսական աշխատավարձը, որից պարզ է դառնում, որ ամենաբարձր աշխատավարձը այդ ամսին հաշվարկվել է Սյունիքի մարզում, ապա՝ մայրաքաղաքում, իսկ ամենացածրը եղել է Արագածոտնի մարզում՝ կազմելով 130.000 դրամ։

Նոյեմբեր ամսվա միջին աշխատավարձի տվյալները մարզերում ամփոփել են գծապատկերում։

Երեւանում ամենաբարձր՝ 231 հազար դրամ աշխատավարձը հաշվարկվել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, հաջորդիվ՝ 218 հազար դրամ աշխատավարձ, Կենտրոն համայնքն է, իսկ ամենացածր՝ 133 հազար դրամ աշխատավարձը արձանագրվել է Նուբարաշենում։

2016-ի նոյեմբերին ամենից բարձր վարձատրվել են ֆինանսական և ապահովագրական ոլորտի աշխատակիցները, ամենից ցարծր զվարճությունների և հանգստի ոլորտի աշխատակիցներն են վարձատրվել։

2016-ի նոյեմբերին տնտեսության ամենաբարձր վարձատրվող հինգ ճյուղերը ամփոփել ենք գծապատկերում:

Բացի էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման բնագավառից, ամենաբարձր վարձատրվող չորս ոլորտները, համեմատած 2015-ի նոյեմբերի հետ, միջին աշխատավարձի աճ են գրանցել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter