
2016-ին ինքնասպանության և ինքնասպանության փորձերի թիվը 12%-ով նվազել է
Համաձայն ոստիկանության կողմից հրապարակված տվյալների՝ 2016թ-ի հունվար-դեկտեմբերին հանրապետությունում արձանագրվել է ինքնասպանության և ինքնասպանության փորձերի 635 դեպք։
Այս թիվը, համեմատած 2015-ի նույն ժամանակահատվածի հետ, նվազել է 12%-ով:
635 դեպքերից 195-ը կազմել են ինքնասպանության դեպքերը, 440-ը՝ ինքնասպանության փորձերը։
Դիտարկելով ԱՎԾ-ի տվյալները՝ նշենք, որ վերջին երեք տարիների ինքնասպանության և ինքնասպանության փորձերի ամենամեծ քանակը գրանցվել է 2015-ին՝ 722 դեպք
Ինքնասպանության և ինքնասպանության փորձերը՝ 2016-ին
2016-ին արձանագրված ինքնասպանության 195 դեպքերից 107-ը արձանագրվել է 30-65 տարեկան անձանց մոտ, որին հաջորդել են 65-ից բարձր տարիքային խմբի ինքնասպանության դեպքերը։
Իսկ համեմատելով ինքնասպանության դեպքերի և ինքնասպանության փորձերի 2016 թվականի տվյալները, ստացվում է հետևյալ պատկերը
Create column charts
Գծապատկերի տվյալներից արդեն կարելի է եզրակացնել՝ Հայաստանում 2016-ին ինքնասպանություն ավելի շատ կատարել են 35-65 տարեկան անձիք, իսկ ինքնասպանության փորձը գերակշռել է 18-29 տարեկանների մոտ։
Նախորդ տարի արձանագրված ինքնասպանության 195 դեպքից 153 արձանագրվել է տղամարդկանց, իսկ 42-ը՝ կանանց մոտ, իսկ ինքնասպանության փորձ 2016-ին կատարել է 254 տղամարդ և 186 կին։
Մեկնաբանել