
Հայաստանում կացության կարգավիճակ ավելի շատ ստացել են Իրանի քաղաքացիները
Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության վարչական հաշվառման հիման վրա ստացվող պետական վիճակագրական տվյալների համաձայն՝ 2016թ-ին Հայաստանում կացության կարգավիճակ են ստացել 5 949 օտարերկրացիներ։
Այդ օտարերկրացիները Հայաստան ավելի շատ տեղափոխվել են ժամանակավոր կարգավիճակով, ապա՝ մշտական կարգով։
2016-ին հանրապետությունում կացության կարգավիճակ ավելի շատ ստացել են Իրանից և Հնդկաստանից, ապա՝ Ռուսաստանի Դաշնությունից։ Հայաստանում ամենամեծ թվով կացության կարգավիճակ ստացած 5 երկրների քաղաքացիների քանակական տվյալները առանձնացրել ենք գծապատկերով։
Ամփոփելով հրապարակված թվերը՝ նշենք՝ Հայաստանում կացության կարգավիճակ ԱՊՀ երկրներից ստացել են 1 423, իսկ ԵՄ երկրներից 406-քաղաքացիներ։ Իսկ կացության կարգավիճակ Հայաստանում նախորդ տարի ավելի շատ ստացել են արական սեռի ներկայացուցիչները և 15-29 տարեկան անձիք։
Մեկնաբանել