HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Մտածում են՝ տասից հինգն էլ չգա, մուծի այդ տուգանքը, օգուտ է»,-ասում է Մայիս Մարգարյանը

Մայիս Մարգարյանն օրեր առաջ ստացել է իր հերթական տուգանքը՝ կարմիր գծանշված տարածքում մեքենայի կայանման դիմաց չվճարելու համար։ Ասում է՝ ավտոմեքենան կայանել է  Զաքյան փողոցում, որտեղ ձյան հաստ շերտը ծածկել էր կարմիր գիծը, որի պատճառով չի երևացել կարմիր գծանշումը, սակայն այնտեղ կայանելու դիմաց չվճարելու հիմքով ստացել է 5000 դրամ տուգանք։

Մայիսը մշտապես «խնդիրներ է ունենում» կարմիր գծանշված տարածքներում ավտոմեքենան կայանելու պատճառով։

Ասում է՝ մեքենան թեև երբեմն կայանում է գծանշված տարածքում, սակայն այն չի հսկվում տեսախցիկների կողմից, ծառայություն չի մատուցվում այդ ընկերության կողմից, բայց և ամեն անգամ տուգանվում է՝ շրջող մեքենայի կողմից արված լուսանկարների հիմքով։

«Այսինքն՝ նույնիսկ ծառայություն չեն մատուցում։ Մեքենաս գան, ջարդեն, տանեն, նույնիսկ ապացուցող հոլովակ չկա»,-նշում է նա։

Շրջող ավետոմեքենաների կողմից արված լուսանկարների հիման վրա արձանագրված տուգանքներն ամեն անգամ բողոքարկում է, և դրանք չեղարկվում են, նրա փոխանցմամբ, ապացույցների բացակայության պատճառով։

«Տուգանքի բողոքարկման օրը գնում եմ քաղաքապետարան, ասում՝ տվեք ինձ խախտումս ապացուցող հոլովակը։ Իհարկե չի լինում այն, և տուգանքի որոշումը բեկանում են։ Ողջ խնդիրն այն է, որ շատ զբաղված մարդ եմ։ Ամեն անգամ իրենց ուզած ժամին գնում, նույն ապացուցող հոլովակն եմ ուզում, ամեն անգամ չեղարկում են»։

Մայիսն առաջարկում է ներմուծել մի համակարգ, որով կզտնվի մեքենաների միջոցով արված լուսանկարների տուգանքներն ու նկարահանված տեսանյութերի հիմքով արձանագրված խախտումները, որի արդյունքում վարորդներից ոմանք, ինչպես և նա, ստիպված չեն լինի ամեն անգամ գնալ քաղաքապետարան՝ տուգանքի որոշումը բեկանելու համար։

«Մտածում են՝ տասից հինգն էլ չգա, մուծի այդ տուգանքը, օգուտ է էլի։ Մնացածն էլ իմ պես. ամեն անգամ պետք է գնան, ասեն՝ ու՞ր է այդ հոլովակը, ու այդպես որոշումը բեկանեն։ Նրանց մեքենայի միջից արված լուսանկարը ապացույց չէ. միակ ապացույցը կարող է լինի տեսահոլովակը»,- ասում է նա։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ կրկին գրել էինք, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի մի հատված կարմիր գծանշաններով գծանշվել է, սակայն տարածքում տեղադրված չէ վճարովի կայանատեղիի վերաբերյալ ցուցանակ, տեսանկարահանող սարք և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի խումբ մասնագետներ, որոնց աշխատավայրն այդ փողոցում է, բողոքարկում էին յուրաքանչյուր տուգանք, ինչից հետո տուգանքի որոշումը կրկին չեղարկվում էր։

Հավելենք, որ օրեր առաջ Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն էր տարածել, նշելով, որ մինչև քաղաքի փողոցներում իրականացվող ձնամաքրման աշխատանքների լիարժեք ավարտը ավտոկայանատեղերի տուրքի չվճարման հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթներ չեն իրականացվի և վարչական տույժեր չեն կիրառվի:

Մեկնաբանություններ (2)

Karapetyan
Ինչո՞ւ միայն Բաղրամյան 40 Ամերիկյան համալսարանի հրապարակը, նաեւ հարակից Լեռ Կամսար փողոցն է այդ վիճակում, էդ համալսարանի մեքենաների պատճառով, չնայած կանգառն արգելող նշաններ կան, ու մայթեր չկան: Էդ համալսարանի մոտով մեքենայով կամ աջ ու ձախ աստիճաններով անցնելը անհնար է ու վտանգավոր՝ դարձրել են վճարովի հսկա ավտոկանգառ: «Հետք» ջան, խնդրում ենք օգնեք:
Արսեն
Այո, բոլորս հիմնականում դեմ ենք տեսախցիկներին, բայց երբեմն տեսախցիկների գոյությունը անհրաժեշտ է: Հաճախ ենք անցնում Բաղրամյան 40. Ամերիկյան համալսարանի մոտով ու չգիտես դա ավտոկանգա՞ռ է, ավտոկայանման հրապարակ, փողոց թե՞ բակ: Համալսարանի հրապարակում վերջերս տեղադրված ճանապարհային նշանները անտեսված են, միշտ խցանում է, ու փողոցները փակված: Խնդրում ենք Հետքի միջնորդությունը՝ տեղադրել տեսախցիկներ, որ կարողանանք մեքենայով, կամ ոտքով անվտանգ անցնել ու հաթահարել Բաղրամյան 40-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter