
2016-ին գրանցված արտակարգ իրավիճակներից զոհվել է 354 մարդ
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը տարեկան տեղեկատվություն է հրապարակել, որի համաձայն՝ 2016-ին հանրապետությունում գրանցվել է արտակարգ իրավիճակի 12 771 դեպք՝ նախորդ տարվա 14 836-ի փոխարեն։
Արտակագ իրավիճակների այդ դեպքերից տուժել է 9574 մարդ, նրանցից 354-ը զոհվել է, վիրավորվել՝ 9 220-ը: Պատահարների արդունքում ժամանակավորապես տարհանվել է 5 586 մարդ։
2016-ին հանրապետությունում գրանցվել է 389 տարերային աղետ։ Դիտարկելով հանրապետությունում գրանցված տարերային աղետների առանձնացված տվյալները՝ նշենք, որ 2016-ին Հայաստանում տարերային աղետներից ավելի շատ գրանցվել է երկրաշարժ՝ 72 դեպքով, ապա քարաթափվածք՝ 61-ով։
2016-ին գրանցված տարերային աղետների հինգ «ամենախոշոր» տեսակները ամփոփել ենք գծապատկերում։
Նախորդ տարի տարերային աղետներն ավելի «ակտիվ» են եղել Լոռու մարզում, որին հաջորդել է մայրաքաղաքը, ապա՝ Վայոց ձորը։
Տեխնածին աղետներ
Հայաստանում 2016-ին արձանագրվել է 7988 տեխնածին աղետներ, որոնց 40 %-ը «բաժին է ընկել» ճանապարհատրանսպորտային պատահարներին, որին 2 060-ով հաջորդել է պահեստավորված անասնակերի, տնկված բուսածածկույթի վայրերում եղած հրդեհները։
Տեխնածին աղետների 3 գերակշռող տեսակներին և դրանց արձանագրած թվերին կարող եք ծանոթանալ ստորև:
Տեխնածին աղետների ամենամեծ քանակը գրանցվել է մայրաքաղաք Երևանում, որին հաջորդել է Կոտայքի մարզը։
Տեխնածին աղետների մարզային տվյալները առանձնացված են գծապատկերում։
Տեխնածին աղետներից տուժել է 4 820 մարդ, որից 293-ը՝ զոհվել, իսկ վիրավորվել՝ 4 527-ը։
Մեկնաբանել