Երևան-Գառնի ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը: Երևան-Գառնի ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Ավտոճանապարհներին, ըստ հաղորդագրության, շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել