HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

2016-ին ծառայությունների ոլորտում 7 տոկոսանոց աճ է գրանցվել

Ծառայությունների ոլորտի 2016-ի ընդհանուր ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 265 միլիարդ դրամ։ Այն, համեմատած 2015-ի հետ, աճել է 7 տոկոսով։

2016-ին ծառայությունների ոլորտի բոլոր ճյուղերում, բացի մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեությունից, տոկոսային աճ է գրանցվել։

 

Ի դեպ, 2015-ի հետ համեմատ ամենամեծ՝ 22 %, ծավալային աճը ունեցել է զվարճությունների և հանգիստի ոլորտը։

Իսկ ֆինանսական և ապահովագրական գործունեությունն ապահովել է 2016-ի ֆինանսական ընդհանուր ծավալի 20-ը, որն ամենամեծն է։

Եթե հավատանք Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական վիճակագրությանը, ապա ծառայությունների ոլորտը 2016-ի բոլոր ամիսներին, 2015-ի հետ համեմատ, աճել է։

Դիտարկելով ծառայությունների ոլորտի եռամսյակային տվյալները՝ նշենք, որ այս ոլորտը գումարային ամենամեծ գործակիցն ունեցել է 2016-ի 3-րդ եռամսյակում։

ԱՎԾ-ն ամփոփել է ծառայությունների ոլորտի առանձնացված ճյուղերը, 2016-ի դրանց արձանագրած տոկոսային տվյալները, որի արդյունքում ստացվել է այսպիսի գծապատկեր։

 

2016-ին ծառայությունների ոլորտի 80.5 %-ը կենտրոնացված է եղել մայրաքաղաք Երևանում, իսկ մնացած՝ 19.5 %-ը, միմյանց միջև են «բաժանել» Հայաստանի մարզերը։

Առանձնացված ներկայացնելով մարզերում բաշխված ծառայությունների ոլորտը՝ ստացվում է հետևյալ պատկերը

2016-ին ծառայությունների ոլորտի օբյեկտների թիվը կազմել է 15 787, իսկ  աշխատողների միջին ցուցակային թվաքանակը հաշվարկվել՝ գրեթե 180 000 մարդ։ 

Ներկայացված գծապատկերից կարելի է եզրակացնել՝ այս ոլորտի օբեյեկտների 82 %-ը եղել է գերփոքր՝ այսինքն մինչ 9 աշխատակից ունեցող, ապա գերակշռել է փոքր օբյեկտները՝ 10-49 աշխատակից ունեցող։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter