«Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի տնօրենը աշխատանքից ազատվելու դիմում է գրել
«Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի 80% պետական սեփականություն հադիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները Էկոնոմիկայի նախարարությունից 2015թ. փոխանցվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:
Պետական գույքի կառավարման վարչության կողմից իրականացվող ֆինանսատնտեսական մոնիտորինգի տվյալներով՝ ընկերության վերջին տարիների արդյունքը բացասական է, ինչից ելնելով, Երևանի ոսկերչական գործարանի գլխավոր տնօրեն Գագիկ Կաֆյանը դիմում է ներկայացրել՝ աշխատանքից ազատվելու վերաբերյալ:
Այս մասին տեղեկացնում է պետական գույքի կառավարման վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել