Ռուբեն Մելիքյան. «Լապշինի գործը դառնալու է հակադարձ նախադեպ»
Մարդու հիմնարար իրավունքների բուն էությանը հակասող մեղադրանքների հիման վրա հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին շուրջ երկու ամիս անազատության մեջ պահելուց հետո՝ փետրվարի 7-ին, Բելոռուսը նրան հանձնել է Ադրբեջանին: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:
«Լապշինի քրեական հետապնդումը նախաձեռնելով` Ադրբեջանը նպատակ է հետապնդել նախադեպ ձևավորելով լռեցնել Արցախի վերաբերյալ ազատ խոսքը և վախեցնել Արցախ այցելել ցանկացողներին:
Այնուհանդերձ, Ադրբեջանին չի հաջողվելու Լապշինի գործը դարձնել իրավական նախադեպ, քանի որ դրա հիմքում ընկած փաստարկումը մերժելի է ժողովրդավարական բնույթ ունեցող որևէ պետության կամ հաստատության համար»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ ԼՂՀ ՄԻՊ-ի` Լապշինի գործը դառնալու է հակադարձ նախադեպ` մեծացնելով մարդու իրավունքների գաղափարախոսությանն ազնվորեն նվիրված իրավապաշտպանների, խոսքի ազատությանն ազնվորեն նիրված լրագրողների հետաքրքրությունն Արցախի նկատմամբ:
«Սփյուռքի կառույցներին, հայկական իրավապաշտպան ու լրագրողական համայնքներին կոչ եմ անում ներգրավվել Լապշինի գործը հակադարձ նախադեպ դարձնելու գործընթացին»,- հայտնում է ՄԻՊ-ը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել