HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

2016-ին 30 %-ով նվազել է շահագործման հանձնված բնակելի շենքերի քանակը

2016թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին շահագործման է հանձնվել 445 բնակելի շենք։ Այդ շենքերից 427-ը, այսինքն՝ 96 %-ը, կառուցվել է բնակչության միջոցների հաշվին, իսկ 18-ը՝ կազմակերպությունների դրամական հաշիվներով։

2015-ի համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ համեմատելով՝ նշենք, որ շահագործման հանձնված բնակելի շենքերի քանակը նվազել է 30 %-ով, իսկ մակերեսը՝ 20 %-ով։

Շահագործման հանձնված շենքերի 79 %-ը տեղակայվել է մայրաքաղաք Երևանում, ապա դրան հաջորդել է Կոտայքի մարզը, իսկ ամենաքիչ քանակով բնակելի շենք 2016-ին շահագործվել է Սյունիքի մարզումը, որը ընդհանուրի ընդամենը 0.1 %-ն է կազմել։

Հանրապետությունում շահագործման հանձնված բնակելի շենքերի ընդհանուր մակերեսային տվյալները ամփոփված են գծապատկերում:

Բնակելի շենքեր ավելի շատ շահագործման են հանձնվել տարվա երրորդ եռամսյակին. այսինքն՝ հունիս-օգոստոսին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter