HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ֆինանսների նախարարն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

Փետրվարի 6-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Տյան Էրլունին: Այս մասին տեղեկացնում է ֆինանսնների նախարարությունը: 
Կարևորելով երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը՝ նախարար Վարդան Արամյանն ընդգծել է, որ դարեր շարունակ Հայաստանը համարվել է Եվրոպան և Ասիան կապող Մետաքսի ճանապարհի կարևորագույն տարանցիկ ուղի, ներկայումս էլ ձգտում է հարմարվել նոր գլոբալ իրողություններին և ունի համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրվելու մեծ կարողություն:
Եվրասիական տնտեսական միության և ԱՊՀ երկրների շուկաներ անմիջական մուտքը, Եվրամիության հետ առևտրային արտոնյալ ռեժիմը, Իրանի և արաբական աշխարհի երկրների հետ բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև բարենպաստ ներդրումային և բիզնես միջավայրը, նախարար Արամյանի խոսքով, Չինաստանի հետ տնտեսական կապերի ամրապնդման և Եվրասիական երկրների հետ համագործակցության ընդլայնման լավագույն նախադրյալներն են:
Նախարարն ու դեսպանը քննարկել են երկու երկրների ընթացիկ մակրոտնտեսական իրավիճակը, ընթացիկ ծրագրերը և հետագա համագործակցության ներուժն ու ուղղությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter