HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրեն Կարայանի խոստացած 500 միլիոնը՝ ըստ ոլորտների

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը հանրության ուշադրությանն է ներկայացնում 2017 թվականին իրականացվելիք ներդրումների ծավալների վերաբերյալ մանրամասներ։

Հայաստանի Հանրապետությունում ներդրումային ծրագրերի շրջանակներում ընկերություններին, ըստ իրենց կարիքների, տրամադրվել է տարատեսակ աջակցություն, ինչի շնորհիվ նորաստեղծ ընկերությունները հնարավորություն ունեն «ոտքի կանգնել», իսկ արդեն իսկ գործող ընկերությունները՝ ընդլայնվել՝ ազատ միջոցներն ուղղելով արտադրությանը և ստեղծելով նոր աշխատատեղեր։

Նախարարության տրամադրության տակ գտնվող տեղեկատվության համաձայն՝ 2017 թվականին նախատեսվում է 459 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագրերի իրականացում, որոնց արդյունքում ակնկալվում է 5927-ից ավելի աշխատատեղերի ստեղծում։ Նշված ներդրումային ծրագրերն իրականացնող տնտեսվարողների հետ 2017 թվականի ներդրումները քննարկվել և հստակեցվել են։

Ըստ պաշտոնական հաղորդագրության` նախարարությունն իրականացնում է այս աշխատանքների մշտադիտարկում և այցելում ընդլայնվող կամ նոր բացվող ձեռնարկություններ՝ տեղում ծանոթանալու գործընկերների աշխատանքին, արտադրական գործընթացներին, իրազեկվելու խնդիրներին՝ դրանց համապատասխան լուծումներ գտնելու նպատակով։

Ըստ ոլորտների՝ ներդրումները կունենան հետևյալ կառուցվածքը․

Ոլորտ

Ներդրումային ծրագրերի քանակ

Հայտարարված ներդրումներ

(մլն ԱՄՆ դոլար)

Հայտարարված աշխատատեղեր

Թեթև արդյունաբերություն

10

24,9

2299

Ճշգրիտ ճարտարագիտություն

7

9,5

142

Ոսկերչություն

5

7,0

59

Հանքարդյունաբերություն

5

230,3

1464

Դեղագործություն

4

5,5

195

Էներգետիկա

4

63,5

75

Խմիչքի արտադրություն

4

12,6

215

Սննդի արդյունաբերություն

3

4,5

440

Գյուղատնտեսություն և լոգիստիկա

3

60,1

776

Հեռահաղորդակցություն և ՏՏ

3

32

70

Ոչ մետաղական հանքանյութի արտադրություն և մետալուրգիա

2

5,5

32

Այլ ծառայություններ

3

4,3

160

Ընդամենը

53

459,84

5927

Ըստ մարզերի՝

Մարզ

Ներդրումային ծրագրերի քանակ

Հայտարարված ներդրումներ

(մլն ԱՄՆ դոլար)

Հայտարարված աշխատատեղեր

Երևան

33

143,27

1823

Սյունիք

5

25,3

395

Գեղարքունիք

2

2,69

54

Լոռի

3

29,7

324

Տավուշ

3

3,33

900

Կոտայք

3

12,45

112

Շիրակ

2

5,7

330

Արմավիր

2

7,0

220

Արագածոտն

1

9,7

144

Արարատ

2

20,7

525

Վայոց Ձոր

1

200,0

1100

Ընդամենը

57

459,84

5927

Ներդրողները, ըստ նախարարության, օգտվում են պետության աջակցության գործիքակազմից , մասնավորապես՝

  • ԱԱՀ վճարների հետաձգում մինչև 3 տարի ժամկետով սարքավորումների ներմուծման և ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծված ապրանքների համար

  • գերակա ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակում հումքի և սարքավորումների մաքսատուրքից ազատման արտոնություն

  • ՓՄՁ ներդրումներ ՈՒՎԿ-ի կողմից տրամադրվող մատչելի վարկեր և ֆինանսական աջակցության այլ գործիքներ

  • ՓՄՁ պետական աջակցության գործիքներ

  • Արտահանմանն ուղղված պետական աջակցության գործիքներ

  • Արտահանման ապահովագրության ծառայության տրամադրում

  • Լիզինգի տրամադրում մինչև 10 տարի ժամկետով՝ 9%-ով

  • Ազատ տնտեսական գոտիներում տրամադրվող արտոնություններ

Ներդրողների և բիզնեսի հետ աշխատանքը նախարարություոնում անընդհատ գործընթաց է․ նախարարությունը մշտապես դիմումներ է ստանում տարբեր ընկերությունների կողմից` պետական աջակցության գործիքակազմից օգտվելու համար` նոր ներդրումներ իրականացնելու նպատակով։ Օրինակ՝ ԱԱՀ-ի հետաձգման արտոնությունից օգտվելու համար ներկայումս քննարկվում են 5 ընկերությունների կողմից ներկայացված հայտերը:

«Ներդրումային հարթակի միջոցով հավաքագրվել են բիզնես գաղափարներ, մշակվել և ներդրումային հետաքրքիր ծրագրերի տեսք ստացել։ Մյուս ներդրումային ծրագրերի հետ մեկտեղ, դրանք ներկայացվում են օտարերկյա ներդրողներին դիվանագիտական խողովակների, գործարար համաժողովների միջոցով և տարատեսակ հանդիպումների ընթացքում։ Ինչ վերաբերում է մարզային ծրագրերին, ապա վարչապետի մոտ կայացած քննարկումներից հետո հստակեցվում է ծրագրերի իրատեսականությունը և աշխատանքներ են տարվում նախարարության գործիքակազմից դրանց ֆինանսական աղբյուրների ապահովման ուղղությամբ»,- հայտնում է նախարարությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter