HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Թաթոյանը հանդիպել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի 7-ին Բրյուսելում հանդիպել է Լյուքսեմբուրգը ներկայացնող` Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին: Այս մասին տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: 

Հանդիպման ընթացքում, ըստ հաղորդագրության, նախևառաջ քննարկվել են խոսքի ազատությանն ու լրագրողների գործունեությանը, ինչպես նաև Արցախում նրանց աշխատանքին վերաբերող հարցեր: Ֆ. Էնգելն ընդգծել է, որ լրագրողների աշխատանքն Արցախում ունի կարևորագույն նշանակություն և դա պետք է ավելի ակտիվացնել: Նրա պնդմամբ` Ա.Լապշինի արտահանձնման փաստը չի կարող որևէ ազդեցություն ունենալ Արցախ հետագա այցելությունների համար:

Ըստ Ֆ. Էնգելի՝ այսուհետ Արցախ այցելությունները պետք է լինեն էլ ավելի շատ: Դրանից բացի, Եվրախորհրդարանի պատգամավորը նշել է, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը և քաղաքացիական հասարակությունը պետք է մասնակցություն ունենան միջազգային քննարկումներին ու հանդիպումներին:

Արման Թաթոյանն կարևորել է պատգամավորի դիրքորոշումը և ընդգծել, որ իր հերթին գործադրում է ամեն ջանք՝ նպաստելու համար Արցախ այցերին ու Արցախի ժողովրդավարական ինստիտուտների մասնակցությանը: Այս առումով կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համատեղ գործողությունների վերաբեյալ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում մարդու իրավունքների վիճակին, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» նոր օրենքի կարգավորումներին առնչվող հարցեր: Ֆ. Էնգելին ներկայացվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առաջնահերթությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter