HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերընտրվել են ԳԱԱ-ի երեք գիտական կազմակերպությունների տնօրեններ

Սույն թվականի փետրվարի 8-ին ՀՀ ԳԱԱ-ի նախագահության նիստում վերընտրվել են երեք գիտական կազմակերպությունների տնօրեններ: Այս մասին տեղեկացնում է Գիտությունների ազգային ակադեմիան: 

«Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը միաձայն վերընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Սաղյանը: Աշոտ Սաղյանը «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն»-ը ղեկավարում է վերջինիս հիմնադրման օրվանից՝ 2010թ-ից: Կենտրոնը ստեղծվել է Կենսատեխնոլոգիայի ինստիտուտի, Միկրոբիոլոգիայի ինստիուտի և Մանրէների ավանդադրմանկենտրոնի միավորմամբ:

«Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն» ՊՈԱԿ-ի հիմնական գիտական ուղղություններն են՝ մանրէաբանականսինթեզ, կենսատրանսֆորմացիա և կենսակատալիզ, կենսամիմետիկ սինթեզ, կենսապատրաստուկներ և կենսահավելումներ, կենսատեխնոլոգիականպրոցեսների կառավարում, գյուղատնտեսական կենսատեխնոլոգիա, թափոնների վերամշակում, Հայաստանում մանրէների կենսաբազմազանությանուսումնասիրություն:

Կենտրոնն արտադրում է՝ «Նարինե» կաթնաթթվային մթերք, ոչ սպիտակուցային ամինաթթուներ, «Էկոբիոֆիդ», «Էկոբիոֆիդ+» կենսապարարտանյութեր, դեղապատրաստուկներ, դեղաբուսահումքեր:           

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն միաձայն վերընտրվեց կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը: Բարդուխ Գաբրիելյանը կենտրոնը ղեկավարում է 2012թ-ից: Կենտրոնը ստեղծվել է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության, Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանությանինստիտուտների միավորմամբ:           

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտական ուղղություններն են՝ Սևանա լճիէկոհամակարգի ուսումնասիրություն, անողնաշար, ողնաշարավոր կենդանիների և հիդրոբիոնտների կենսաբազմազանության, տաքսոնոմիայի, ձևաբանության, էկոլոգիայի, էթոլոգիայի, էվոլյուցիայի, գենետիկայի, կենդանաշխարհագրության ուսումնասիրություն, կենդանիների և բույսերիհելմինթոֆաունայի ուսումնասիրություն, կենսառեսուրսների գնահատում, դրանց պահպանման, վերականգման և արդյունավետ օգտագործմանառաջարկների մշակում:           

ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ժիրայր Վարդանյանը: Նա այս պաշտոնը զբաղեցնում է 2006թ-ից:

ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի գիտական ուղղություններն են՝ Հայաստանի ֆլորայի, բուսականության և բուսականռեսուրսների հետազոտություն, հիմնական անտառային համակարգերի արդյունավերության բարձրացման, բույսերի ներմուծման և կլիմայավարժեցման հիմունքների մշակում, բնակավայրերի կանաչապատման գիտական հիմունքների մշակում, Հայաստանի բուսական ծածկույթի փոփոխության դինամիկայի ուսումնասիրում` գլոբալ և համաշխարհային նշանակություն ունեցող, մասնավորապես էնդեմիկ, հազվագյուտ և ռելիկտային բուսատեսակներ պարունակող էկոհամակարգերի ի հայտ բերման և հետազոտության նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter