HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավազակային հարձակում «Հայփոստում». բաժանմունքի պետից հափշտակել են 27 մլն դրամ

Այս առավոտյան ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Շիրվանզադեի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Հայփոստի» թիվ 14 բաժանմունքում ավազակային հարձակում է կատարվել:

Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ ժամը 8-ի սահմաններում դեմքը հագուստով փակած անձը մտել է փոստային բաժանմունք, դանակի սպառնալիքով փոստային բաժանմունքի պետի ձեռքից հափշտակել ինկասացիոն պարկը, որի մեջ եղել է 27.117.000 դրամ, և դիմել փախուստի:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի հատկանիշներով:

«Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն»,- հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter