HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ. հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի 3 անդամ կընտրվի ՀԿ-ներից

Հայաստանի պաշտպանության նախարարությունը դիմում է հասարակական կազմակերպություններին` մասնակցելու նոր ձևավորվող հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների ընտրությանը: Նախարարության հայտարարությունը ներկայացնում ենք նույնությամբ.

«2017 թվականի հունվարի 9-ից ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի պետք է ստեղծվի Հիմնադրամ և ձևավորվի Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ, որի կազմում ընդգրկվելու են նաև զինծառայողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների 3 ներկայացուցիչներ:

16.01.2017թ. ստեղծվել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը: Համաձայն «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի՝ Հիմնադրամի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում պետք է ձևավորվի հոգաբարձուների 9 հոգանոց խորհուրդ:

Ըստ վերը նշված օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի` Խորհրդի երեք անդամներին ընտրում են այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական խնդիրներից է զինծառայողների շահերի պաշտպանությունը:

Խորհրդի անդամները պետք է ունենան կառավարման և ֆինանսների բնագավառներում գիտելիքներ և առնվազն հինգ տարվա փորձ: Նրանք պետք է լինեն հասարակության շրջանում հարգանք վայելող և անբասիր համբավ ունեցող անձինք:

ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստակամ է ՀՀ ՊՆ վարչական համալիրում ստեղծել աշխատանքային պայմաններ զինծառայողների շահերի պաշտպանությամբ զբաղվող բոլոր այն հասարակական կազմակերպությունների համար, որոնք ցանկություն կհայտնեն մասնակցելու հոգաբարձուների խորհրդի կազմի հասարակական կազմակերպություններից երեք անդամի ընտրությանը:

Մասնակցելու համար համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 13-ը ներառյալ զանգահարել` 010294699 հեռախոսահամարով»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter