HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

26-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մարզի 26-ամյա բնակչուհու մահվան դեպքի առթիվ։

Կոմիտեն հայտնում է, որ երիտասարդ կնոջ մահվան մասին հաղորդումն ստացվել է փետրվարի 3-ին. Ներքին Բազմաբերդ գյուղի ամբուլատորիայից ստացված ահազանգի համաձայն՝ Ագարակավան գյուղի 26-ամյա բնակչուհին կախվել է։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։

Նախնական տվյալներով՝ Արագածոտնի մարզի 26-ամյա բնակչուհին 2017թ. փետրվարի 3-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ինքնասպանություն է գործել՝ իրենց տան հարևանությամբ գտնվող անասնագոմի առաստաղի տախտակից հակի թելով կախվելու միջոցով։

Դեպքի առթիվ փետրվարի 7-ին ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ երիտասարդ կնոջ ինքնասպանություն գործելու հանգամանքները պարզելու, դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու  ուղղությամբ։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter