HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փախուստի դիմած վարորդը ներկայացել է

Ինչպես տեղեկացրել էինք, դեկտեմբերի 1-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, Մխիթար Հերացու փողոցից դեպի Խանջյան փողոց տանող ստորգետնյա ճանապարհին իրար էին բախվել «ԶԱԶ-ՍԵՆՍ» և «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:

«ԶԱԶ-ՍԵՆՍ» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը և 3 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, իսկ «Մերսեդես-Բենց»-ի վարորդը, թողնելով ավտոմեքենան, դեպքի վայրից դիմել էր փախուստի:

Նույն օրը հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ «ԶԱԶ-ՍԵՆՍ»-ի վարորդը՝ 58-ամյա Ռազմիկ Սուքիասյանը, հիվանդանոցի վերակենդանացման բաժնում գիտակցության չգալով, մահացել է:

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները պարզել են փախուստի դիմած վարորդի ինքնությունը՝ Երևանի բնակիչ, 39-ամյա Արտակ Խաչատրյան, որը ներկայացել է ոստիկանություն և խոստովանական ցուցմունք տվել:

Ոստիկանությունը հայտնում է, որ կատարվում է քննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter