
Գույքի փոխանցում ՊԵԿ-ից` գույքի կառավարման վարչության աշխատակազմին
Կառավարությունը չքննարկվող կարգով հավանության արժանացրեց պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի որոշման նախագիծը, որով նախատեսվում է 2009 թվականին ՊԵԿ-ի առանձնացված ստորաբաժանումների աշխատանքային պայմանները բարելավելու նպատակով կոմիտեին ամրացված Պ. Սևակի փողոցի թիվ 5/1 շենքը հետ վերցնել և ամրացնել գույքի կառավարման վարչության աշխատակազմին։
«Այս ընթացքում հարկային վարչարարության բարեփոխումների շրջանակներում Կոմիտեում տեղի է ունեցել օպտիմալացում և Երևան քաղաքի Պ. Սևակի փողոցի թիվ 5/1 շենքի հետագա օգտագործման անհրաժեշտությունը վերացել է»,- գրված է որոշման նախագծում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել