
Գումար՝ զինծառայողի բուժումը Ռուսաստանի Դաշնությունում կազմակերպելու համար
Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի որոշման նախագիծը, որով գումար կփոխանցվի զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Ռուզվելտ Թորոսյանի բուժումը Ռուսաստանի Դաշնությունում իրականացնելու նպատակով։
Ռուզվելտ Թորոսյանի բուժման 1 միլիոն 300 հազար դրամը կտրամադրվի 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից։
Նախարարի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել 2014 թվականին և Ռուզվել Թորոսյանի բուժումը Հայաստանում կազմակերպելու համար բոլոր միջոցները օգտագործվել են, և ՊՆ-ն նունպես բազմաթիվ անգամ աջակցություն է ցուցաբերել նրա` արտերկրում կայացած հետազոտությունների համար, սակայն սա այն դեպքն է, որ զինծառայողի բուժումը անհնար է Հայաստանում կազմակերպել։
Մեկնաբանել