
Իրաքի և Հնդկաստանի քաղաքացիների մուտքը Հայաստան կհեշտացվի
Կառավարությունը 2008-ին ընդունված որոշման նախագծում փոփոխութուններ կատարելով` սահմանեց, որ Իրաքի և Հնդկաստանի քաղաքացիները և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք Հայաստան մուտքի վիզա կարող են ստանալ միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում՝ նաև առանց հրավերի, իսկ Հնդկաստանի այն քաղաքացիները, ովքեր ունեն կացության կարգավիճակ Արաբական Միացյալ Էմիրություններում, Բահրեյնի Թագավորությունում, Կատարի Պետությունում, Քուվեյթի Պետությունում և Օմանի Սուլթանությունում, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա կարող են ստանալ նաև Հայաստանի սահմանային անցման կետերում։
Ինչպես կառավարություն ներկայացված փաստաթղթերում է ասվում՝ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Պարսից Ծոցի տարածաշրջանից (բացառությամբ Սաուդյան Արաբիայի) դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքը խթանելու անհրաժեշտությամբ, քանի որ այդ երկրներում զգալի քանակությամբ Հնդկաստանի քաղաքացիներ են բնակվում, և անհրաժեշտություն է առաջացել դյուրացնել վերջիններիս մուտքը Հայաստան՝ սահմանային անցակետերում Հայաստանի վուտքի վիզա ստանալու հնարավորություն ընձեռելու միջոցով:
լուսանկարը` Օնիկ Գրիգորյանի / Հետք
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել