HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Սարքավորումներ՝ մշակույթի նախարարության մի ՊՈԱԿ-ից մյուսին

Գործադիրն այսօր կայացած նիստում չքննարկվող կարգով հավանության արժանացրեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի որոշման նախագիծը, որով առաջարկվում է նախարարության ենթակայության «Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն» ՊՈԱԿ-ին ամրացված գրեթե 28 միլիոն դրամ սկզբնական արժեքով, 830 հազար դրամ հաշվեկշռային գնահատմամբ գունավոր տպագրական և թուղթ ծալող ու հավաքող մեքենաները հետ վերցնել և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել մշակույթի նախարարության մեկ այլ՝ «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ին։

Որպես հիմնավորում` նշված է, որ «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն»-ը կազմակերպում է գրքի, տպագիր արտադրանքի հրատարակման և տարածման գործառույթ և ապահովված չէ համապատասխան սարքավորումներով, իսկ «Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն»-ի հաշվեկշռում հաշվառված գունավոր տպագրական և թուղթ ծալող ու հավաքող մեքենաները գրեթե չեն օգտագործվում, նպատակահարմար է սարքավորումներն ամրացնել «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն»-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter