
Հայաստանի հավաքականն առաջադիմել է 4 տեղով
ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման փետրվար ամսվա վարկանիշային ցուցակը: Հայաստանի ընտրանին 422 վարկանիշային միավորով զբաղեցնում է 82-րդ տեղը: Մեր թիմը հունվարի համեմատ առաջադիմել է 4 տեղով: Հիշեցնենք, որ անցնող ժամանակահատվածում Արթուր Պետրոսյանի սաները հանդիպում չեն անցկացրել:
Համաշխարհային ցուցակը գլխավորում է Արգենտինան: Լավագույն տասնյակում են նաեւ Բրազիլիան, Գերմանիան, Չիլին, Բելգիան, Ֆրանսիան, Կոլումբիան, Պորտուգալիան, Ուրուգվայը, Իսպանիան:
ԱԱ-2018-ում Հայաստանի մրցակիցներից լավագույն արդյունքն ունի Լեհաստանը, որը 14-րդն է, Ռումինիան 40-րդն է, Դանիան՝ 49-րդը, Մոնտենեգրոն 64-րդն է, Ղազախստանը՝ 96-րդը: Եթե Լեհաստանը, Հայաստանն ու Ղազախստանը վեր են բարձրացել, մյուսները նահանջել են:
Նախկին ԽՍՀՄ երկրների շարքում առաջատարը կրկին Ուկրաինան է (30), հաջորդում են Ռուսաստանը (61), Ուզբեկստանը (63), Բելառուսը (72): Մյուսները զիջում են Հայաստանին:
Մեր հարեւաններից լավագույն արդյունքն ունի Թուրքիան, որը 24-րդ հորիզոնականում է, Իրանը 32-րդն է, Ադրբեջանը 89-րդն է, իսկ Վրաստանը՝ 125-րդը:
Հաջորդ վարկանիշային աղյուսակը կհրապարակվի մարտի 9-ին:
Լուսանկարը՝ ffa.am-ի
Մեկնաբանել