HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հովիկ Աբրահամյանի հետևից գնացողները

Արաքս Մամուլյան

Նախկին վարչապետ, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի կուսակցությունից դուրս գալուց հետո նրա թիմը շարունակում է լքել ՀՀԿ-ի շարքերը:

ՀՀԿ կազմակերպչական խորհրդի նախագահ Ռուբեն Թադևոսյանի փոխանցման՝ Աբրահամյանի՝ կուսակցությունը լքելու օրվանից՝ հունվարի 31-ից մինչև փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում ՀՀԿ-ն լքելու դիմում է ներկայացրել 23 անձ՝ ներառյալ Հովիկ Աբրահամյանը: Նրանց հիմնական մասը Հովիկ Արբահամյանի թիմակիցներն են։ Նախկին վարաչպետի հետեւից գնացել է նաև նրա ոչ կուսակցական ազգականը՝ Ոստիկանության Արմավիրի վարչության պետ Արսեն Աբրահամյանը։

Կուսակցությունը լքածների շարքում են Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը,  Աբրահամյանի մի քանի ազգականներ, Արարատի մարզի 3 համայնքապետեր, մեկ դպրոցի տնօրեն:

ՀՀԿ-ն լքել են նաև Արարատի մարզպետարանի եւ Արտաշատի քաղաքապետարանի աշխատակիցներ։ 

լուսանկարը` hhk.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter