HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կներդրվի գնումների մասնակի կենտրոնացված համակարգ. կպարզեցվի գնման գործընթացը

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ պետության կարիքների համար գնումների մասնակի կենտրոնացված համակարգ ներդնելու, գնումների պայմանագրերի կատարման արդյունքների ընդունման գործընթացն էլեկտրոնային դարձնելու անհրաժեշտությամբ պայմանավորված:

Հիմնավորման համաձայն՝ Գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ գնումներն իրականացվում են ապակենտրոնացված կարգով: Այսինքն՝ պատվիրատուներն ինքնուրույն են կազմակերպում գնման ընթացակարգերը: Միաժամանակ էլեկտրոնային գնումների համակարգն օգտագործող պատվիրատուները պայմանագրերի կատարման արդյունքների ընդունման գործընթացն իրականացնում են թղթային եղանակով: ՀՀ կառավարության գործունեության ծրագրով նախատեսվում է վեց ամսվա ընթացքում ներդնել մասնակի կենտրոնացված համակարգ, պարզեցնել գնման գործընթացները և կրճատել պատվիրատուների թվաքանակը:

Այս կապակցությամբ որոշմամբ սահմանվում է` ներդնել գնումների կատարման մասնակի կենտրոնացված համակարգ, որի շրջանակում ձեռք կբերվեն ՀՀ կառավարության կողմից հաստատվող ցուցակում ներառված միանման տեխնիկական բնութագրեր ունեցող ապրանքներ և ծառայություններ: Կենտրոնացված գնման ընթացակարգերը կկազմակերպվեն ՀՀ ֆինանսների նախարարության կամ ՀՀ ֆինանսների նախարարի լիազորած պետության հիմնարկի կամ իրավաբանական անձի կողմից` համագործակցելով հանրապետական գործադիր բոլոր մարմինների հետ: Կնքված պայմանագրերը կվերաբերեն պետական կառավարման համակարգում գործող բոլոր պատվիրատուներին, ՊՈԱԿ-ներին և ՓԲԸ-ներին:

Միաժամանակ նախատեսվում է` մինչև 70 մլն ՀՀ դրամ գնումների դեպքում ԵԱՏՄ արտադրության ապրանքների մատակարարման դեպքում չկիրառել 15% չափով գնային նախապատվությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter