
Դոլարն ու ռուբլին թանկացել են. փոխարժեքներն այսօր
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 9-ին, կազմել է 486.66 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.3 դրամով: Այս մասին են վկայում ՀՀ կենտրոնական բանկի տվյալները։
Միևնույն ժամանակ, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.25 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.07 դրամով։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 520.68 դրամ՝ աճելով 2.9 դրամով։ Իսկ բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 611.39 դրամ՝ աճելով 3.54 դրամով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել