HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուղևորատար գնացքի կողմից վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Երևան-Թբիլիսի ուղևորատար գնացքի կողմից վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ 2017թ. փետրվարի 8-ին` ժամը 22.00-ի սահմաններում, Երևան քաղաքի «Գործարանային» մետրոյի հետնամասում` երկաթգծի 2875 կմ պիկետ 10+20 մետր հատվածում, Ս.Մկրտչյանի վարած Երևան-Թբիլիսի ուղևորատար էլեկտրաքարշ BL10-825, թիվ 372 գնացքը վրաերթի է ենթարկել մի կնոջ, ով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

Կատարվել են դեպքի վայրի և էլեկտրաքարշի զննություններ:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter