HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  փետրվարի  10-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշտարակի, Արթիկի, Աշոցքի,  Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Նոյեմբերյանի և Տավուշի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Բքի  պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:

Գորիս – Սիսիան ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում  տեղ- տեղ մերկասառույց է:

Մասիսի,  Արտաշատի, Եղվարդի և Աբովյանի  տարածաշրջանների ճանապարհներին   մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-80 մ:

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության  մյուս ճանապարհները  բաց են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter