
Արգելվել է թռչնամսի ներմուծումը Լեհաստանից
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Լեհաստանի Հանրապետությունում արձանագրված թռչնի գրիպ հիվանդության մուտքը Հայաստան կանխելու նպատակով 2017թ. փետրվարի 9-ից ժամանակավորապես արգելել է Լեհաստանի Հանրապետությունից Հայաստանի տարածք կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը՝ մինչև այդ երկրում բարձր ախտածին թռչնի գրիպ հիվանդության վերացման մասին տեղեկատվության հրապարակումը:
Արգելանքը չի տարածվում այդ երկրներից մինչև 2017 թվականի փետրվարի 9-ը արտահանված (դուրս բերված) նշված ապրանքների վրա:
Մեկնաբանել