HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարուցվել է քրեական գործ՝ 18-ամյա երիտասարդի մահվան դեպքի առթիվ

Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 18-ամյա երիտասարդի մահվան դեպքի առթիվ։

Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության 
հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ 2017 թվականի փետրվարի 10-ին՝ ժամը 01:30-ին, Շիրակի մարզի Փոքր Մանթաշ համայնքի ղեկավարից  ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն համայնքի բնակիչ, 1998 թ. ապրիլին ծնված  Տարոն Գևորգյանն իրենց տան բակում գտնվող ծառի բնից հակավորման թելով կախվելու եղանակով ինքնասպանություն է գործել:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի վայրի զննությամբ Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում՝ իրենց տան հյուրասենյակում, հայտնաբերվել է Տարոն Գևորգյանի դին՝ գետնին պառկած: Վերջինիս եղբայրը հայտարարել է, որ նրա դին հայտնաբերել է ինքը՝  իրենց տան բակում գտնվող ծառի բնից հակավորման թելով կախված վիճակում, դանակով կտրել է հակավորման թելը, դիակը իջեցրել, տեղափոխել տան հյուրասենյակ ու պառկեցրել գետնին:

Զննությամբ նշված ծառի բնին կապված վիճակում հայտնաբերվել և վերցվել են 93սմ երկարության, իսկ գետնից` 87սմ երկարության երկտակ հակավորման թելեր:

Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ երիտասարդի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter