HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացվել է Բերդ – Ճամբարակ ճանապարհը

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Աշոցքի, Ստեփանավանի, Թումանյանի, Նոյեմբերյանի և Տավուշի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

«Տավուշի ՃՇՇ» ՓԲ ընկերության կատարած մաքրման աշխատանքների արդյունքում բացվել է Բերդ – Ճամբարակ ճանապարհը:

Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է: Ճանապարհը մշակվում է աղ և ավազի խառնուրդով:

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter