
2016-ին շինարարության ծավալները նվազել են 11%-ով
2016-ին Հայաստանում իրականացվել է գրեթե 398 մլրդ դրամի շինարարություն։ 2015-ի համեմատ՝ շինարարության ծավալը նվազել է 11%-ով։
2016-ին շինարարության 25 %-ը կատարվել է բնակչության միջոցներով, ապա ընդհանուր ցուցանիշում գերակշռել են միջազգային վարկերով կատարված շինարարական աշխատանքները։
2016-ին բնակչության միջոցներով կատարվել է գրեթե 100 մլրդ դրամի շինարարություն, որը 2015-ի համեմատությամբ նվազել է 12%-ով։
2016-ին կատարված շինարարության գումարային ցուցանիշները՝ ըստ դրանց ֆինանսավորման աղբյուրների, առանձնացրել ենք գծապատկերում։
Այդ տարի կատարված շինարարությունում նվազել են թե՛ պետական բյուջեով, թե՛ համայնքային միջոցներով, թե՛ մարդասիրական օգնությամբ, թե՛ բնակչության միջոցներով և թե՛ օտարեկրյա ներդրումներով կատարված շինարարության ծավալները։
Վարկային միջոցներով կատարված շինարարություն
2016-ին միջազգային վարկային միջոցներով կատարվել է գրեթե 60 մլրդ դրամի շինարարություն։ Այն կազմել է կատարված շինարարության ընդհանուր ցուցանիշի 15%-ը։ 2015-ի համեմատ 2016-ին միջազգային վարկային միջոցներով կատարված շինարարությունն աճել է 28%-ով։
Հայաստանում վարկային միջոցներով 2016-ին կատարված շինարարության ցուցանիշներն ամփոփված են գծապատկերում։
Նշենք, որ Ասիական զարգացման բանկի տրամադրած վարկերով այս տարի կատարված շինարարությունն աճել է 38%-ով, իսկ Համաշխարհային բանկինը՝ 31%-ով։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել