
Գրանցվել է կոտրվածքների 296 դեպք, 80%-ը` փողոցներում
2017-ի հունվարը ձնառատ էր։ Հայաստանը գտնվում էր ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում բոլոր մարզերում ձյան առատ տեղումներ, բուք և դժվարանցանելի ճանապարհներ էին։
Երևանյան սառցապատ, չմաքրված մայթերի և փողոցների լուսանկարները քաղաքացիները հաճախ հրապարակում էին սոցիալական ցանցերում՝ նշելով վարչական շրջանների թաղապետարանների կայքէջերը և նրանց կոչ անում մաքրել ձյան պատճառով անանցանելի դարձած մայթերը։
«Հետք»-ի հարցմանն ի պատասխան` «Շտապօգնություն» ՓԲԸ-ից հայտնեցին, որ 2017-ի առաջին ամսվա ընթացքում շտապօգնությունը Երևանում արձանագրել է կոտրվածքի 296 դեպք, որից 239-ը, այսինքն՝ 80%-ը՝ փողոցներում։
Նախորդ ամիս ավելի շատ կոտրվածքներ ստացել են տղամարդիկ. նրանց մոտ արձանագրվել է կոտրվածքի 156 դեպք, իսկ 140 կոտրվածք ստացել են կանայք։
Կոտրվածքներ ստացողների մեծ մասը 19-ից բարձր տարիքի անձինք են` 92 %, 8% են կազմում 0-18 տարեկանները։
Մեկնաբանել