HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամփոփվել են զբոսաշրջության ոլորտի արդյունքները և ներկայացվել առաջիկա անելիքները

Փետրվարի 10-ին, The Loft կենտրոնում տեղի ունեցավ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության  զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի մամուլի ասուլիսը:

Նախարարության կայքը տեղեկացնում է, որ սսուլիսի ընթացքում ներկայացվեց Զբոսաշրջության  պետական կոմիտեի  կատարած աշխատանքները,  զբոսաշրջության ոլորտի  տարեկան  արդյունքների ամփոփումը և  գալիք ծրագրերը, ինչպես նաև անդրադարձ եղավ  ոլորտի վիճակագրական տվյալներին.

√ Համաձայն ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով ստացված տվյալների` 2016թ. հունվար-դեկտեմբերին Հայաստան ընդհանուր այցելությունների թիվը կազմել է 2.867.008, որից վիճակագրական տվյալներով զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 1.259.657, կամ 2015թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 5.7%-ով:

2016 թվականին այցելությունների աճը հիմականում ապահովվել է ՌԴ-ից,  Իրանից, ԱՄԷ-ից, Չինաստանից, Խորվաթիայից, Չեխիայից, Դանիայից, Գերմանիայից, Ինդոնեզիայից, Կոլումբիայից, Նիդերլանդներից, Օմանից, Ֆիլիպիններից, Իսպանիայից,   Թուրքիայից Հայաստան այցելությունների աճով: Ամեշատ աճ է գրանցվել Իրանից այցելությունները` շորջ 30 %:  Աճել է նաև ՌԴ-ից այցելությունների թիվը` շուրջ  2.3%,  թեև 2015 թվականին ՌԴ-ից աձանագրվել էր այցելությունների նվազում շուրջ 6 %-ով:  

Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ  Զարմինե Զեյթունցյանը նաև ներկայացրեց 2017-2020թթ. զբոսաշրջության  զարգացման  հայեցակարգը, հայեցակարգով սահմանված պետական քաղաքականության  նպատակն ու խնդիրները:

Զարմինե Զեյթունցյանը հայտնեց, որ  2017-2020թթ. զբոսաշրջության զարգացման հայեցակարգով սահմանված զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքականության նպատակի իրականացման համար անհրաժեշտ է լուծել մի շարք խնդիրներ. «Առավել կարևոր և առաջնային եմ համարում հետևյալ խնդիների լուծումը`     

♦ ամրապնդել և շարունակական բարձրացնել Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակությունը, համաշխարհային շուկայում ամրապնդել, զարգացնել և խթանել Հայաստանի նկարագիրը` որպես կայուն, ապահով, ձեռնարկատիրության, ներդրումների և զբոսաշրջության համար բարենպաստ ու գրավիչ երկիր, 
♦ դիվերսիֆիկացնել հայկական զբոսաշրջային արդյունքը, ձևավորել նոր, մրցունակ զբոսաշրջային արդյունքներ, դիվերսիֆիկացնել Հայաստանի ու հայկական զբոսաշրջային արդյունքի շուկաները, որոշել գերակա նպատակային շուկաներն ու իրականացնել նպատակային մարքեթինգ և խթանում, 
♦ ապակենտրոնացնել զբոսաշրջությունը դեպի ՀՀ մարզեր, այդ թվում նաև` գյուղական համայնքներ,
♦ բարելավել համաշխարհային շուկային Հայաստանի հասանելիությունը տրանսպորտային հասանելիության և մուտքի-ելքի մատչելիության բարձրացման միջոցով,
♦ զարգացնել մարդկային ռեսուրսները,     ամրապնդել և շարունակական բարձրացնել ծառայությունների որակը,
♦ ինչպես նաև ապահովել ամբողջական վիճակագրություն, որակյալ հետազոտություններ, ուսումնասիրություններ և վերլուծություններ` ի նպաստ պետական քաղաքականության արդյունավետ մշակման ու իրականացման, բարելավել և զարգացնել ենթակառուցվածքները, աջակցել զբոսաշրջության բնագավառում գործող, ամրապնդել և շարունակական ակտիվացնել միջազգային համագործակցությունը, մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպությունների գործունեությանը, ապահովել բարենպաստ գործարար, ներդրումային միջավայր»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter