HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի ողջ տարածքում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 10:00-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը և Տիգրանաշենի ոլորանները:

Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում և Սյունիքի, Արարատի մարզերի ավտոճանապարհներին  տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածոտնի մարզի Աշտարակի և Արագածի տարածաշրջաններում, Արմավիրի մարզում առկա է մառախուղ:

Արագածոտնի մարզի Աշտարակի և Արագածի տարածաշրջաններում, Սյունիքի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի մարզերում (բացառությամբ Հրազդան քաղաքի) տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դժվարանցանելի են Մ-12 ավտոճանապարհի Գորիս-Բերձոր հատվածը և Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:

Հանրապետության ողջ տարածքում տեղում է ձյուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter