HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առաջիկա տարիներին ներքին աուդիտի համակարգի կայացումը լինելու է նախապատվություն». ֆինանսների նախարար

Երեկ ֆինանսների նախարարությունում ներքին աուդիտի զարգացման ու բարեփոխումների շրջանակում տեղի է ունեցել նախարար Վարդան Արամյանի, նախարարի տեղակալներ Դավիթ Անանյանի, Կարեն Թամազյանի հանդիպումը հանրային հատվածների ներքին աուդիտի պատասխանատուների հետ: Ինչպես տեղեկացնում է նախարարությունը, հանդիպման հիմնական նպատակն էր ի մի բերել առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները:

«ՀՀ ֆինանսների  նախարար Վարդան Արամյանը նշեց, որ նախարարությունն ունի ներքին աուդիտի զարգացման իր տեսլականը, բայց նախնական փուլում կարևորում է անկաշկանդ քննարկումը ոլորտի պատասխանատուների հետ՝ հնարավոր խոչընդոտները բացառելու, լավագույն գաղափարները համախմբելու և աուդիտորների մտահոգությունները քննարկելու համար: Նախարարի խոսքով՝ ռիսկերը թեև իդենտիֆիկացվել են, այնուամենայնիվ ֆինանսական կարգապահության և պետական հիմնարկների արդյունավետության բարձրացման գործընթացը դանդաղում է: Ներքին աուդիտը պետք է արդյունավետ աշխատի՝ իդենտիֆիկացնելով ռիսկերը, ներդնելով հսկողության մեխանիզմներ ու կանխարգելիչ գործիքներ: Համակարգի ներդրման համար անհրաժեշտ է շարժիչ ուժ, և այդ գործում գերակայում է ֆինանսների նախարարության մասնակցությունը»,- գրված է նախարարության հաղորդագրության մեջ:

«Ֆինանսների նախարարությունը, որպես քաղաքականություն մշակող մարմին և պետական ֆինանսների պատասխանատու՝ կառավարման համակարգում բարեփոխումների իրականացման մասով իր դիտակետում ունի նաև ներքին աուդիտի հանգույցը՝ որպես կարևորագույն ինստիտուտ պետական ֆինանսների կառավարման մասով: Առաջիկա տարիներին ներքին աուդիտի համակարգի կայացումը մեզ համար լինելու է նախապատվություն: Կոնկրետ ես մեծ նշանակություն եմ տալիս ֆինանսների նախարարությունում ներքին աուդիտի զարգացմանը, եւ ֆինանսների նախարարությունը պետք է ծառայի որպես օրինակելի նախարարություն», - նշել է Վարդան Արամյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter