ԱԳՆ. Հայաստանին է դիմել Շահին Միրզոևը՝ խնդրելով ժամանակավոր ապաստան
Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակը տեղեկացնում է, որ Հայաստանի իշխանություններին է դիմել Շահին Միրզոևը՝ խնդրելով իրեն տրամադրել ժամանակավոր ապաստան, քանի որ հանդիսանալով Թալիշական մշակույթի խորհրդի անդամ, Թալիշական ազատագրական շարժման մասնակից, «Թոլիշի Սադո» թերթի թղթակից ստիպված է եղել փախչել Ադրբեջանից՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնաճնշումների ու նրանց իրավունքների կոպտագույն ոտնահարումների պատճառով, և ընտանիքով ժամանել Հայաստան։
ԱԳՆ կայքում հրապարակված տեղեկության համաձայն՝ Հայաստանի իշխանությունները դրական են արձագանքել Շահին Միրզոևի խնդրանքին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել