Նկարիչների միությունում բացվել է ուսանողական մրցույթ-ցուցահանդես
Դեկտեմբերի 3-ից 7-ը Նկարիչների միությունում կգործի ուսանողական մրցույթ-ցուցահանդես, որին մասնակցում են գեղարվեստի պետական ակադեմիայի լավագույն ուսանողները: Նրանք մասնակցել են բազմաբնույթ ցուցադրությունների, միջազգային մրցույթների, ունեցել են անհատական ցուցահանդեսներ։
Այսօր Գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարի, գրաֆիկայի, քանդակի և կերամիկայի բաժիններում սովորող ուսանողները ներկայացրին իրենց ստեղծագործությունները։ Տեղի ունեցավ նաև բուհի մոդելավորման բաժնում սովորող ուսանողների հագուստների ցուցադրություն։
Միջոցառումը կազմակերպել են Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհուրդը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ մրցանակներ կհանձնվեն «Լավագույն նկար», «Լավագույն քանդակ» և «Լավագույն հագուստ» անվանակարգերում, որոնց հաղթողներին կընտրի պրոֆեսիոնալ ժյուրին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել