HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը, դժվարանցանելի՝ Ալավերդի–Ջիլիզա ավտոճանապարհը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  փետրվարի  13-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արմավիրի, Աշտարակի, Սպիտակի, Ստեփանավանի, Վանաձորի, Թումանյանի, Տաշիրի, Նոյեմբերյանի, Տավուշի, Դիլիջանի, Ճամբարակի, Սևանի, Գավառի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և  Մեղրու ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:

Առատ ձյան պատճառով դժվարանցանելի է  հանրապետական նշանակության Ալավերդի – Ջիլիզա ավտոճանապարհը:

Վարդենյաց լեռնանցքում  տեղ- տեղ մերկասառույց է:

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության մյուս ճանապարհները բաց են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter