HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախատեսվում է դրամաշնորհային ծրագրով վերակառուցել և վերանորոգել պատվաստանյութերի պահպանման 5 մարզային պահեստ

Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքը`  «ԳԱՎԻ»-ին, նախատեսում է 2017 թվականին  Հայաստանում դրամաշնորհային ծրագրով վերակառուցել և  վերանորոգել պատվաստանյութերի պահպանման 5 մարզային պահեստ, ինչպես նաև իրականացնել  անցումային աջակցության  ծրագիր` ներդնելով 60.000 հազար ԱՄՆ դոլար։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը: 

Վերակառուցված պահեստներում հնարավորություն կստեղծվի տեղադրելու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից որպես նվիրատվություն տրամադրված սառնարան-սենյակները, որոնք հագեցված են ջերմային ռեժիմի շարունակական մշտադիտարկման էլեկտրոնային սարքերով:   

ԳԱՎԻ-ին Հայաստանին աջակցում է 2000 թվականից՝ երկրում նոր պատվաստանյութերի (Հեպատիտ Բ, հեմոֆիլուսային բաղադրիչով հնգավալենտ, ռոտավիրուսային, պնևմակոկային, մարդու պապիլոմավիրուսային) ներդրման, ինչպես նաև պատվաստումային ծառայությունների օժանդակության ծրագրերով։

Իմունականխարգելման ազգային ծրագրի հաջող իրականացման արդյունքում մեր երկրում դիտվում է վարակիչ կառավարելի հիվանդություններով հիվանդացության և մանկական մահացության շարունակական նվազում: Վերջին տվյալներով` Հայաստանում վարակիչ հիվանդություններից մահացության ցուցանիշը չի գերազանցում 1%-ը։  

Մեր երկրում արձանագրվող տնտեսական ցուցանիշների բարելավմամբ պայմանավորված` 2017 թվականին ավարտվում են ԳԱՎԻ-ի ծրագրերը։  Իմունականխարգելման ոլորտում արձանագրված ձեռքբերումների և ցուցանիշների կայունությունն ապահովելու համար դաշինքը Հայաստանին օժանդակում է անցումային դրամաշնորհային ծրագրով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter