HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թույլ ձյուն և մառախուղ. եղանակը՝ առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում փետրվարի 14-15-ը, 16-ի երեկոյան ժամերին և 17-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է թույլ ձյուն, առանձին հատվածներում՝ նաև մառախուղ: Փետրվարի 16-ի գիշերը, 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 14-17-ն էապես չի փոխվի, 18-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում փետրվարի 14-15-ը, 16-ի երեկոյան ժամերին, 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է թույլ ձյուն: Փետրվարի 16-ի գիշերը, 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի փետրվարի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 18.70C (1979 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -22.50C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -1.60C

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter