HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերացվում է գյուղտեխնիկայի պարտադիր տեխզննության պահանջը

Փոփոխություններ կատարելով նախկինում ընդունած իր երկու որոշումներում, գործադիրը վերացրել է գյուղատնտեսական տեխնիկայի պարտադիր տեխնիկական զննություն անցկացնելու պահանջը' գյուղացուն հնարավորություն տալով զերծ մնալ տվյալ գործընթացի համար ֆինանսական միջոցների և ժամանակի անտեղի վատնումից։

Տիգրան Սարգսյանը պահանջել է հստակ սահմանել «գյուղատնտեսական տեխնիկա» հասկացությունը, թե այն ինչով է տարբերվում այլ, օրինակ' շինարարական տեխնիկայից։ Սա հատկապես կարևոր է, քանի որ այժմ քննարկվում են գյուղտեխնիկայի ներմուծման դրույքաչափերը և պետք է կանխվի հետագայում հարկային և մաքսային վարչարարության տեսակետից որևէ խնդրի առաջացման հնարավորությունը։

ՀՀ կառավարությունը սահմանել է ոստիկանության կողմից հաշվառման տվյալների փոփոխությամբ տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվություն ստանալու կարգը, առանց թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվություն ստանալու կարգը, ուժը կորցրած ճանաչել խնդրո առարկային վերաբերող իր նախկին որոշումը։ Այսպիսով, կնախատեսվի պարզեցված ընթացակարգ, քաղաքացիները տրանսպորտային միջոցները տեսքի բերելու համար ֆինանսական ավելորդ ծախս չեն անի և հնարավորինս կարճ ժամկետում կկարողանան անցկացնել վերահաշվառումը։

Մեկնաբանություններ (1)

месроп
gjuxacuc qamelu ban chka dra hamar en gnacel ajd qajlin naxorok hashvel en ajpes vor ..................

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter